Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2024 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 20-ը ներառյալ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի մանկապարտեզի բակի բարեկարգում» սուբվենցիայի ծրագրի հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի համացանցային պաշտոնական կայքում (http://byureghavan-kotayk.am/) հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2024 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել կայքում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեներով (byureghavan@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև
![](http://abovyan.am/upload/DocFlow/UpLoader/Tu18814001058611_38ceec675c52a9b42ddbac56e18a208f_anim.gif)