Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանի դիմումը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի գյուղի ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՀՇԹ//1026-2025 շինարարության թույլտվությունը կցվում է):
2.«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ շինարարությունն սկսել տեղական տուրքը վճարելուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: