Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի նոր փուլով հայտարարվում է ծրագրային հայտ-առաջարկների կանչ (մրցույթ)։
Դրամաշնորհային միջոցների և համայնքների համաֆինանսավորման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել փոքր և միջին ծրագրեր տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, ծառայություններ, սոցիալական պաշտպանություն, գյուղատնտեսություն և այլն՝ խթանելով ներառականությունը, համագործակցությունը և նորարարությունը։
Շահագրգիռ անձինք մինչև 2023 թվականի ապրիլի 28-ը ներառյալ կարող են ներկայացնել իրենց ծրագրային առաջարկները՝ ուղարկելով համայնքապետարանի էլեկտրոնային հասցեին (byureghavan@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև