Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 28-ի N 40-Ա և համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 19-ի N 487-Ա (փոփոխված՝ 2025 թվականի հոկտեմբերի 08-ի N 528-Ա որոշմամբ) որոշումների ու հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N 1-Հ 02 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության վկայական N 27052025-07-0117, տրված՝ 2025 թվականի մայիսի 27-ին, կադաստրային ծածկագիր՝ 07-003-0040-1100) Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամասի 2-րդ փողոց 24/1 հասցեի 434,2 քմ մակերեսով հողամասն օտարել Արամ Վալերիի Աբրահամյանին։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, գտնվում է տարածագնահատման 11-րդ գոտում, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս:
3.Արամ Վալերիի Աբրահամյանը պարտավոր է.
1) համայնքապետարանի 900105202171 հաշվեհամարին վճարել հողամասի գինը՝ 7 580 000(յոթ միլիոն հինգ հարյուր ութսուն հազար) դրամ.
2) Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 61 000 (վաթսունմեկ հազար) դրամ՝ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար, և 5000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման համար:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արամ Վալերիի Աբրահամյանի կողմից:
5.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ղազարյանին (նույնականացման քարտ՝ 013724315, տրված՝ 2022 թվականի հուլիսի 19-ին, 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)՝ կատարել Բյուրեղավան քաղաքի Սարալանջ թաղամասի 2-րդ փողոց 24/1 հասցեի հողամասը Արամ Վալերիի Աբրահամյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել աճուրդ վաճառքի պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Վալերիի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: