Այսօր: Կիրակի, 16 Մարտի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 337
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 18 - Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2025 թվականի N 18 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25–Ի N 79-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դյույքաչափերը հաստատելու մասին» N 79-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2.Առաջարկել Բյուրեղավան համայնքի ղեկավարին համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(105.97 Կբ) Գրություն
(1.68 Մբ) Հրաման N 352-Ա
(1.27 Մբ) Հրաման N 91-Ա
(1.42 Մբ) Հրաման N 756-Ա
(2.19 Մբ) Որոշում N 79-Ա
(20.20 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(822.03 Կբ) Ֆինանսական հանձնաժողովի եզրակացություն
(16.46 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner