Հոկտեմբերի 12-ին անցկացվելու է մարզային շաբաթօրյակ: Ակնկալում ենք համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը: Բյուրեղավան համայնքի /Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր/ բոլոր կառույցներին կոչ ենք անում իրենց տարածքներում կազմակերպել և պատշաճ իրականացնել շաբաթօրյակը: Բյուրեղավան քաղաքում նախատեսված տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելուց հետո բոլորով միասին հավաքվե՛նք նորաբաց պուրակ և զբոսայգի՝ շաբաթօրյակը ավարտելու նպատակով
Շաբաթօրյակը մեկնարկելու է առավոտյան ժամը 10:00-ին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 23 80 21 հեռախոսահամարին կամ դիմել «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ին: