Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 79 -Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 17 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 28-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

1.Կապված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի «Մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի անվանափոխության և օրենսդրության փոփոխությունների հետ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի   մարզի Բյուրեղավան  համայնքի ավագանու 2010 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի «Մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկ ստեղծելու մասին» N 17 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշմամբ հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2.Հաստատել «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները: 

3.Հանձնարարել «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային  հիմնարկի տնօրենին՝ օրենքով սահմանված  կարգով  և ժամկետներում կատարել սույն  որոշումից  բխող գործառույթներ:

4.Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.46 Կբ) Հիմնավորում-տեղեկանք
(82.00 Կբ) Կանոնադրություն
(697.14 Կբ) Համայնքի ավագանու 19.02.2015թ. 15-Ա որոշում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner