Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի № 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի ու հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ու Անի Շիրակի Խանզադյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Բյուրեղավան քաղաքի «Հայրենադարձ» թաղամասի ճանապարհին գտնվող (վկայական՝ 026243, տրված՝ 1998 թվականի օգոստոսի 21-ին) անշարժ գույքին տրամադրել հասցե`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան Սարալանջ թաղամաս 1-ին փողոց 38/1:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեի գրանցում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: