Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 02-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու կարգը հաստատելու մասին» N 06-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման նախաբանում «2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 61-Ն» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 72-Ն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |