Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, հիմք ընդունելով Կոտայքի տարածքային սպառողական կոոպերատիվի վարչության նախագահի 2020 թվականի ապրիլի 30-ի N 1/1 և «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2020 թվականի մայիսի 11-ի «146-01/Վ-020» գրություններն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Բյուրեղավան համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով մեկ անձից գնման ձևով ձեռք բերել Կոտայքի տարածքային սպառողական կոոպետատիվին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ գյուղ Նուռնուս թիվ 13 հասցեում գտնվող խանութը՝ 213,2 քմ մակերեսով, և հողամասը՝ 0.0250 հա մակերեսով ( գրանցման վկայական՝ 2547082, տրված 2008 թվականի հուլիսի 09-ին): 

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ձեռք բերման համար Բյուրեղավան համայնքի բյուջեից հատկացնել 5 800 000 ( հինգ միլիոն ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետին՝ կատարել սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի հատկացումը:

4.Անշարժ գույքի ձեռք բերման պայմանագրի նոտարական վավերացումն ու պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացնել օրենքով սահմանված կարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(575.56 Կբ) Սպառողական կոոպերատիվի գրությունը
(2.34 Մբ) Վկայական
(10.99 Մբ) «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի գրությունը
(17.90 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(590.66 Կբ) Քաղվածք ֆինանսական հանձնաժողովի արձանագրությունից
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner