Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 58-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությանը աճուրդային (դասական աճուրդ) կարգով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Բյուրեղավան համայնքի քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 40/25/3/1 հասցեի (վկայական՝ N 12022016-07-0020, կադաստրային ծածկագիր՝ 07-003-0020-1095) 0.1064 հեկտար մակերեսով և քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 1/8/2 հասցեի (վկայական՝ N 12022016-07-0018, կադաստրային ծածկագիր՝ 07-003-0020-1098) 0.0925 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասերն օտարելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 07-003-0020-1095 ծածկագրով 0.1064 հեկտար մակերեսով հողամասի աճուրդային մեկնարկային գինը հաստատել 3.150.000 (երեք միլիոն մեկ հարյուր հիսուն հազար) դրամ, մեկնարկային քայլը` 157.500 (մեկ հարյուր հիսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ, իսկ 07-003-0020-1098 ծածկագրով 0.0925 հեկտար մակերեսով հողամասի աճուրդային մեկնարկային գինը՝ 2.750.000 (երկու միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) դրամ, մեկնարկային քայլը` 137.500 (մեկ հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ: Աճուրդի մասնակցության վճարի չափը 5.000 (հինգ հազար) դրամ է:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.63 Մբ) Վկայական N 12022016-07-0020
(1.58 Մբ) Վկայական N 12022016-07-0018
(17.83 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner