Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի ու հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագիրը»՝ ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրին» Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի մասնակցության Ծրագրային Առաջարկը՝ համաձայն հավելվածի:
2.Լիազորել սույն որոշման հավելվածում ներառված նախաձեռնող խմբի անդամներին «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրին» մասնակցության ծրագրային առաջարկը Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամ ներկայացնելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |