Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով Ասատուր Սուրենի Առաքելյանի հայտը` որոշում եմ.
1․ Ասատուր Սուրենի Առաքելյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Հայրենադարձ թաղամաս 78-79 (ծածկագիր՝ 07-003-0053-0065, սեփականության վկայական N 21032024-07-0051) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․1 հեկտար մակերեսով հողամասում տաղավարի և քարե պարսպի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 27 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2. Ասատուր Սուրենի Առաքելյանին`
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2) կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: