Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 69-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2020 թվականի N 69-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՀԵՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հողային օրենսգրքի 53-րդ և 56-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն, 2005 թվականի հունիսի 16-ի N 970-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 07-051-0011-0030 ծածկագրով 0.04935 հեկտար մակերեսով Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության 0.04935 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նպատակային նշանակության 232.76 քմ ներքին (279.45 քմ արտաքին) մակերեսով պահեստը ճանաչել Բյուրեղավան համայնքի սեփականությունը:

2. Հասարակական նպատակային նշանակության 232.76 քմ ներքին (279.45 քմ արտաքին) մակերեսով պահեստը ճանաչել օրինական և կատարել պետական գրանցում՝ ըստ որոշման անբաժանելի մաս կազմող «ԵՐԻՑՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված պահեստի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի:

3.Սույն որոշման 1-ին կետում նշված 0.04935 հեկտար մակերեսով բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ հասարակական կառուցապատման:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 07-051-0011-0030 ծածկագրով 0.04935 հեկտար մակերեսով հողամասին և նրանում առկա 232.76 քմ. մակերեսով պահեստին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գլխավոր փողոց 4-րդ փակուղի 1:

5. Պահեստը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, նրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 07-051-0011-0030 ծածկագրով 0.04935 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

7. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(476.04 Կբ) Հատակագիծ
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝Փոփոխվել է ՝ 14/06/2021թ. N 239-Ա
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner