25.04.24
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած ...
Մանրամասն |
|
25.04.24
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԵՐԱԶԻՆՎԵԼ
|
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն շարունակում է համալրվել նոր սարքավորումներով։ Ձեռք է բերվել էնդոսկոպիկ ապարատ։
|
|
24.04.24
ԱՊՐԻԼ 24 ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
|
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Բյուրեղավան համանքի ղեկավար կազմը՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ, անհատ քաղաքացիներ:
|
|
22.04.24
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ
|
Քաղաքի տարբեր հատվածներում ՀՈԱԿ-ի աշխատակիցները տնկել են տուաներ, ակացիաներ և սոճիներ։ Ծառեր են տնկվել 17, 18 շենքերի բակում, 24 շենքի հետնամասում, 1-ին փողոց և Վազգեն Սարգսյան խաչմերուկի աջ և ձախ հատվածներում, Ռոբերտ Հայրապետյանի անվան պուրակի տարածքում և քաղաքային այգում, իսկ Հավերժության պուրակում չորացած ու վնասված տուաները փոխարինվել են նորով։
|
|
22.04.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և համայնքային կառույցների ղեկավարների հետ։Անդրադարձ կատարվեց առողջապահական ոլորտին..համայնքի ղեկավարին զեկուցվեց, որ ռենտգեն-ախտորոշման կաբինետը բերվում է վերջնական տեսքի և մնացել է ճառագայթակլանիչ պատուհանի տեղադրումը,.Բյուրեղավանի պոլիկլինիկան ձեռք է բերել էնդոսկոպիկ ապարատ,. ջրծաղիկ հիվանդության ակտիվացում է նկատվում։Քննարկվեցին աղբահանության հետ կապված հարցեր, մասնավորապես՝ հանգստյան օրերին Նուռնուսի Այգեգործական թաղամասում իրականացվող աղբահանության աշխատանքներին, բնակիչների ...
Մանրամասն |
|
20.04.24
ԵՊԿ-ի ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔԱՆՈՆԻ ՀԱՄԵՐԳԸ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
|
«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի» համերգասրահում կայացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի բակալավրի ավարտական քանոնի համերգը։Մինչավարտական համերգին ելույթ ունեցան Կոնսերվատորիայի 4-րդ կուրսի քանոնահար ուսանողները՝ Անահիտ Հարությունյանը, Մանուշակ Նաղդալյանը, Սեդա Հարությունյանը, Տաթև Հովսեփյանը։Քանոնահարներին նվագակցում էր Արմեն Աղաջանյանը։Ներկա էին արվեստի դպրոցի տնօրեն Նարինե Զաքարյանը, համայնքապետարանի ներկայացուցիչ Զարուհի Ապրեսյանը, դասախոս՝ ԿԱՀԱ-ի պատվավոր դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիասյանը, օգնական միջազգային մրցույթ-փառատոնների դափնեկիր Գայանե Աբաջյանը և արվեստասեր ...
Մանրամասն |
|
18.04.24
ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՆԱՆՑ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը, համագործակցելով Կանանց զորեղացման և համայնքային զարգացման «ՖեմՖորվըրդ» ՀԿ-ի հետ՝ իրականացրեց «Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների սոցիալ-հոգեբանական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում Բյուրեղավանի մշակույթի տանը կազմակերպել էին հանդիպում` մեր համայնքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված կանանց հետ։ «ՖեմՖորվըրդ»ի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո, համայնքապետարանի սոցիալական աշխատող Աննա Սահրատյանը մասնակիցների հետ գործնական, աշխատանքային հանդիպում կազմակերպեց. նախատեսվում է ևս 3 աշխատանքային հանդիպում։ Գործնական հանդիպման ժամանակ կատարվեցին խմբային աշխատանքներ: Նկարների միջոցով վեր հանվեց մասնակիցների հուզական ...
Մանրամասն |
|
17.04.24
ՇՈՒՏՈՎ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԸ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր աշխատանքային այց կատարեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»: Ծանոթացավ ռենտգեն-ախտորոշման կաբինետիում կատարվող աշխատանքներին։ Պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանը համայնքի ղեկավարին ներկայացրեց կաբինետի բարիտապատման աշխատանքների ընթացքը։ Տեղեկացրեց, որ կաբինետը համապատասխանեցվում է պահանջվող չափորոշիչներին՝ ապահոված է լինելու ճառագայթային պաշտպանության բոլոր միջոցներով։Համայնքի ղեկավարն արեց իր դիտարկումները՝ հանձնարարելով խստորեն հետևել որակին և ժամկետներում ավարտել աշխատանքները։Համայնքի ազգաբնակչությունն այլևս ռենտգեն-ախտորոշման համար այլ պոլիկլինիկաներ չի այցելի և շուտով տեղում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |