Բյուրեղավան համայնքի կողմից նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցին և կառուցվող եկեղեցուն հարակից հասարակական կառուցապատման հողամասերում (ծածկագիր 07-003-0158,0159,0160) պուրակի կառուցման աշխատանքներ:
Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան` ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.` 0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: