Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք) տեղի կունենա «Զեփյուռ-երեք» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող Ջրաբեր գյուղում գտնվող լիթոիդային պեմզայի հանքավայրի Հարավ-Արևմտյան տեղամասում իրականացվող օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի ընդլայնման և երկարացման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, ժամը՝ 9:00-18:00: Հեռախոս՝ (0222) 65203, էլ. փոստ` byureghavan@mail.ru: