Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2022 թվականի հունիսի 28-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք) տեղի կունենա Ջրաբեր բնակավայրի պարզեցված գլխավոր հատակագծի նախնական գնահատման հանրային քննարկումներ (3-րդ փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2022 թվականի հունիսի 27-ը, ժամը՝ 9:00-18:00: Հեռախոս՝ (0222) 65203, էլ. փոստ` byureghavan@mail.ru: