ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը. Ընտանեկան բժիշկ» 1․0 դրույք թափուր հաստիքը որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով համալրելու համար (մինչ մրցույթ անցկացնելու կարգի մասին համապատասխան որոշում կայացնելը) հրավիրում է աշխատանքի բարձրագույն և հետբուհական կրթությամբ համապատասխան մասնագետի, իսկ հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայությամբ, բժշկական էթիկայի կանոնների իմացությամբ, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
Հավակնորդի ընտրությունը կատարվելու է հարցազրույցով։
Թափուր տեղի հավակնորդի կողմից ներկայացվում է՝
1) դիմում/լրացվում է տեղում/
2) մեկ լուսանկար 3x4 չափի,
3) ինքնակենսագրություն,
4) անձնագրի, բարձրագույն և հետբուհական (ում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանվել է հետբուհական կրթության պահանջ (ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա)) մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի), վերապատրաստման վկայականի (դրա առկայության դեպքում) պատճենները և բնօրինակները,
6) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դիմումատուի ցանկությամբ,
8) օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն:
Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մրցույթի մասնակիցը կմասնակցի հարցազրույցին:
Հարցազրույցին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման մասնագետի կողմից (Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, 2-դ փողոց, շենք 2), բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00 -15.00-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2022 թվականի մայիսի 30-ը:
Հարցազրույցը տեղի կունենա 2022թ. մայիսի 31-ին «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ- ում, ժամը 12:00-ին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմումատուները կարող են դիմել «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին (Մ․Միքայելյան, հեռ.` 094554434), անձնակազմի կառավարման մասնագետին (Թ․Պողոսյան, հեռ․՝ 093646576):