Կառուցապատող Վալերիկ Յուրիկի Դանիելյանի կողմից նախատեսվում է իրականացնել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սրաալանջ թաղամաս փողոց 2 հողամաս 2 (ծածկագիր՝ 07-003-0022-0009, վկայական N09022021-07-0099) հասցեի բնակելի կառուցապատման հողամասում բնակելի նպատակային նշանակության 1 (մեկ) հարկանի կիսանկուղային և մանսարդային հարկով բնակելի տուն կառուցելու աշխատանքներ: Բողոքների և առաջարկությունների ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան` ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.` 0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: