Մրցույթ՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի երաժշտության (2 դասաժամ), կերպարվեստի (3 դասաժամ), տեխնոլոգիայի (6 դասաժամ՝ տղաների խումբ, 6 դասաժամ՝ աղջիկներ խումբ) ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել
- դիմում (Ձև 1), մեկ լուսանակար 3×4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստափուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
- ինքնակենսագրություն (Ձև 5)
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում 2022թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2023թ. հունվարի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը 9:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. հունվարի 11-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ԿԳՄՍՆ Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում, հասցեն՝ Կոտայքի մարզ, քաղաք Բյուրեղավան, Կոտայքի փողոց,63 շենք :
Տեղեկությունների համար զանգահարել (043) 61-46-40 հեռախոսահամարով: