Համաձայն Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների և ձևավորման կարգը հաստատելու մասին» N 08-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող
համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման,
քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի
կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի
խորհրդակցական մարմինների կազմում ներգրավելու նպատակով հրավիրում ենք
- համայնքի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կամ խմբերի ներկայացուցիչների.
- մասնավոր հատվածի կազմակերպությունների կամ խմբերի ներկայացուցիչների.
-պետական կառավարման մարմինների` համայնքի տարածքում գործող տարածքային ծառայությունների ներկայացուցիչների.
-համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման մարմինների և (կամ) համայնքի բնակավայրի և (կամ) թաղամասի ներկայացուցիչների.
-փորձագետների.
- համայնքի ակտիվ բնակիչների.
-այլ շահագրգիռ անձ:
Խորհրդակցական մարմինների անդամների թեկնածուների ընտրության ժամանակ հաշվի են առնվելու հետևյալ չափորոշիչները՝
1) թեկնածուի կրթական ցենզը.
2) համայնքի բնակչության տարբեր խմբեր ներկայացնող անձանց (կանայք, երիտասարդներ, խոցելի խմբեր, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն) ներկայացուցչության ապահովումը.
3) հասարակական կարգով աշխատանքներ կատարելու նախկին փորձը.
4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ներկայացուցչության ապահովումը.
5) հարցազրույցի արդյունքները:
Խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվել ցանկացողները կարող են դիմել Բյուրեղավանի համայնքապետարան (հեռախոսահամար՝ 0222-65203, պաշտոնական կայք՝ byureghavan-kotayk.am) և լրացնել կից ներկայացված դիմումը: