Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2022 թվականի դեկտեմբերի 02-ից մինչև 18-ը ներառյալ կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» նորմատիվ որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային պաշտոնական կայքում (byureghavan-kotayk.am) և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել նշված կայքերում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով (byureghavan@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք ակտիվ քննարկում: