Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի ապրիլի 19-ի «144-01/Վ-021», ապրիլի 21-ի «151-01/Վ-021», «151Ա-01/Վ-021», «151Բ-01/Վ-021», «151Գ-01/Վ-021», ապրիլի 22-ի «150-02/Վ-021» և ապրիլի 30-ի «175-01/Վ-021» ու «175Ա-01/Վ-021» գրություններն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությանը աճուրդային (դասական աճուրդ) կարգով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 2/84 հասցեի 82.9 քմ ընդհանուր մակերեսով տնտեսական շինությունն ու ավտոտնակը և դրանց զբաղեցրած 145.32 քմ մակերեսով հողամասը (վկայական N 2711164, տրված 2010 թվականի օգոստոսի 11-ին, կադաստրային համարը՝ 07-003-0025-0094, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ հասարակական կառուցապատման), Օղակաձև փողոց 50 շենքի 17.41 քմ մակերեսով 1 բնակարանը (վկայական N03112017-07-0139), 22.12 քմ մակերեսով 90 բնակարանը (վկայական N 03112017-07-0104), 16.62 քմ մակերեսով 80 բնակարանը (վկայական N 03112017-07-0119), 14.01 քմ մակերեսով 65 բնակարանը (վկայական N 17032017-07-0063) և 16.5 քմ մակերեսով 69 բնակարանը (վկայական N 03112017-07-0056), 2-րդ փողոց 49 շենքի 13.29 քմ մակերեսով 35 բնակարանն (վկայական N 01042014-07-0016) ու «ՊՏ-165 Մ» մակնիշի խոտհավաքիչ մամլիչը օտարելու համար։
2.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: