Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Միխայել Սլավիկի Մակինյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոց 49 շենքի 14.01 քմ մակերեսով 58 բնակարանը (նախկին թիվ 1 հանրակացարանի 110 սենյակ) և 13.89 քմ մակերեսով 65 բնակարանը (նախկին թիվ 1 հանրակացարանի 100 սենյակ) անհատույց օտարել (նվիրել) Միխայել Սլավիկի Մակինյանին՝ ծնված 1979 թվականի հունվարի 21-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Միխայել Սլավիկի Մակինյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: