|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2022 թվականի N 24-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 24-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Վարդանուշ Նուշերվանի Գասպարյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 58 բնակարանը Վարդանուշ Նուշերվանի Գասպարյանին անհատույց օտարելու մասին» N 24–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1)որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Վարդանուշ Նուշերվանի Գասպարյան» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Սարգիս Պողոսի Հարությունյան» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով. 2)որոշման 1-ին կետում «ծնված 1967 թվականի մարտի 19-ին» բառերը փոխարինել «ծնված 1988 թվականի դեկտեմբերի 26-ին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -8 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.07 Մբ)
Դիմում |
|
(843.67 Կբ)
Սեփականության վկայական 50-58 |
|
(293.71 Կբ)
Ավագանու N 24-Ա որոշում |
|
(16.32 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
(363.82 Կբ)
Առաջարկություն |
|
(466.20 Կբ)
Քաղվածք սոցիալական հանձնաժողովի արձանագրությունից |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|