Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 65–Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)որոշման N1 հավելվածում՝
ա) 7-րդ կետի «և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար`» բառերը փոխարինել «կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`» բառերով.
բ) 7.2-րդ կետի «Ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`» բառերը փոխարինել «օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`» բառերով:
2)որոշման N2 հավելվածում՝
ա) 2-րդ կետի «և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝» բառերը փոխարինել «կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`» բառերով.
բ) 2.2-րդ կետի «Ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝» բառերը փոխարինել «օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: