Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 2-Ն հրամանով հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի գույքագրման փաստաթղթերը` ավագանին որոշում է.
1.Հաստատել գույքագրման հանձնաժողովի ներկայացրած Բյուրեղավան համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը՝
1)Համայնքի վարչական տարածքի հողերի սեփականատերերի մասին տեղեկանքը (2021 թվականի փետրվարի 02-ի դրությամբ)՝ համաձայն հավելված N 1-ի.
2)Պաշարների (ներառյալ փոքրարժեք կամ արագամաշ առարկաների) գույքագրման ցուցակը` համաձայն հավելված N 2-ի.
3)Հիմնական միջոցների գույքագրման ցուցակները՝ համաձայն հավելված N 3-ի.
4)Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի և ստացման ենթակա այլ գումարների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 4-ի.
5)Մատակարարումների գծով կրեդիտորական պարտքերի և վճարման ենթակա այլ գումարների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 5-ի.
6)Բյուջեի հետ հաշվարկների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 6-ի.
7)Կանխիկ դրամական միջոցների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 7-ի.
8) Անկանխիկ դրամական միջոցների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 8-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: