|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2021 թվականի N 19-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ ավագանին որոշում է. 1.Թույլատրել Բյուրեղավան համայնքի ղեկավարին` սեփական նախաձեռնությամբ ընդունել որոշում` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված անշարժ գույքը (հողամասը և շինությունները) օտարելու վերաբերյալ՝ նախապատվություն տալով կառույցն իրականացրած անձին:
2.Շինությունների նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարներն իրականացվում են շինությունները գնողի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -6 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(90.15 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|