Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Արթուր Շուռայի Մուրադյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոց 49 շենքի 13.29 քմ ընդհանուր մակերեսով 35 բնակարանը անհատույց օտարել (նվիրել) Արթուր Շուռայի Մուրադյանին՝ ծնված 1969 թվականի հուլիսի 20-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Շուռայի Մուրադյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: