Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Տիրուն Հովհաննեսի Ազարյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցի 49 շենքի 26.27 քմ ընդհանուր մակերեսով 66 բնակարանը (նախկին 1-ին հանրակացարան, թիվ 98-99 սենյակներ) անհատույց օտարել (նվիրել) Տիրուն Հովհաննեսի Ազարյանին՝ ծնված 1955 թվականի դեկտեմբերի 03-ին:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Տիրուն Հովհաննեսի Ազարյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: