Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2025թվականի N 69-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԲԱԿՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի N 19-Ա որոշումը, N 08022025-07-0005 սեփականության վկայականը, Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Երիտասարդական փողոց 5 շենք 27 բնակարան հասցեի բնակիչ Բակուր Անդրանիկի Խաչատրյանի 2024 թվականի դեկտեմբերի 05-ի դիմումը՝ որոշում եմ.

1.Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց 50/34 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 21.7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը 42727,3 (քառասուներկու հազար յոթ հարյուր քսանյոթ ամբողջ երեք տասնորդական) դրամով և դրա զբաղեցրած 0.00217 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման (ծածկագիր՝ 07-003-0029-0045) հողամասը 96387,06 (իննսունվեց հազար երեք հարյուր ութսունյոթ ամբողջ վեց հարյուրերորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Բակուր Անդրանիկի Խաչատրյանին (ծնված՝ 1973 թվականի մայիսի 01-ին):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Բակուր Անդրանիկի Խաչատրյանի կողմից:

4.Բակուր Անդրանիկի Խաչատրյանը պարտավոր է Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 5000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման համար ծառայության վճար։

5. Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ժորայի Ղազարյանին (անձնագիր՝ AV 0661399, տրված` 2023 թվականի մարտի 03-ին 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)` կատարել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց 50/34 հասցեում գտնվող 21.7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա զբաղեցրած 0.00217 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Երիտասարդական փողոց 5 շենք 27 բնակարանի բնակիչ Բակուր Անդրանիկի Խաչատրյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել առուվաճառքի պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2025թ. փետրվարի  14
ք.Բյուրեղավան