Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 նոյեմբերի 2024թվականի N 796-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «գ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի N 19-Ա որոշումը, N 01112024-07-0185 սեփականության վկայականը, Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամաս 1-ին շարք 29 տուն հասցեի բնակիչ Վաղինակ Արամի Մարդանյանի 2024 թվականի հոկտեմբերի 04-ի դիմումը՝ որոշում եմ.

1.Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամասի 1-ին փողոց 59/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 74.95 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը 295153.1 (երկու հարյուր իննսունհինգ հազար հարյուր հիսուներեք ամբողջ մեկ տասնորդական) դրամով, 21․05 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը 82894,9 (ութսուներկու հազար ութ հարյուր իննսունչորս ամբողջ ինը տասնորդական) դրամով, 0․94 և 4․11 քմ մակերեսներով պարիսպները 9943,45 (ինը հազար ինը հարյուր քառասուներեք ամբողջ քառասունհինգ հարյուրերորդական) դրամով և դրանց զբաղեցրած 0.049229 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման (ծածկագիր՝ 07-003-0040-1081) հողամասը 2186653,722 (երկու միլիոն հարյուր ութսունվեց հազար վեց հարյուր հիսուներեք ամբողջ յոթ հարյուր քսաներկու հազարերորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Վաղինակ Արամի Մարդանյանին (ծնված՝ 1955 թվականի հուլիսի 20-ին):

2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Վաղինակ Արամի Մարդանյանի կողմից:

4.Վաղինակ Արամի Մարդանյանը պարտավոր է Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 5000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման համար ծառայության վճար։

5.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ժորայի Ղազարյանին (անձնագիր՝ AV 0661399, տրված` 2023 թվականի մարտի 03-ին 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)` կատարել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամասի 1-ին փողոց 59/1 հասցեում գտնվող 74.95 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 21․05 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 0․94 և 4․11 քմ մակերեսներով պարիսպները և դրանց զբաղեցրած 0.049229 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամաս 1-ին շարք 29 տան բնակիչ Վաղինակ Արամի Մարդանյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2024թ. նոյեմբերի  05
ք.Բյուրեղավան