|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2025թվականի N 535-Ա
«ԽԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԲԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Խաչիկ Կարապետյանի հայտը և վճարման անդորրագրերը՝ որոշում եմ․
1․«Խաչիկ Կարապետյան Ռուբիկի» անհատ ձեռնարկատիրոջը (հարկ վճարողի հաշվառման համար 43080702) տալ ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 5/48 հասցեում գտնվող 113.13 քմ մակերեսով տարածքով առևտրի օբյեկտում՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ի համար (N 37-25 ՈԽԾ թույլտվությունը կցվում է)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԲԱԼԱՍՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 13
ք.Բյուրեղավան