ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 նոյեմբերի 2024թվականի N 795-Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 15-Ն որոշմամբ հաստատված կարգը՝ որոշում եմ.
1. 2024 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 20-ը ներառյալ Բյուրեղավան համայնքում կազմակերպել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի մանկապարտեզի բակի բարեկարգում» սուբվենցիայի ծրագրի հանրային քննարկումներ:
2. Հանրային քննարկումները կատարվելու են Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքի միջոցով՝ http://byureghavan-kotayk.am/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԲԱԼԱՍՅԱՆ
2024թ. նոյեմբերի 04
ք.Բյուրեղավան