 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2025թվականի N 318-Ա
ԻՐԱՎԱՍՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի N 29-Ա որոշմամբ ընդունված Բյուրեղավան համայնքի ավագանու կանոնակարգի 105-րդ կետը՝ որոշում եմ.
1. Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 07 նիստի օրակարգում ընդգրկված՝ Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն (կամ անհամաձայնություն) տրամադրելու մասին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 12-ի N 28-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցերի քննարկման համար Բյուրեղավան համայնքի ավագանու Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովին նշանակել իրավասու հանձնաժողով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԲԱԼԱՍՅԱՆ
2025թ. հունիսի 19
ք.Բյուրեղավան