 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025թվականի N 22-Ա
«ՀԱՌԻՃ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով «ՀԱՌԻՃ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանի լիազորված անձ Արթուր Նարինյանի հայտը և վճարման անդորրագիրը՝ որոշում եմ․
1․«ՀԱՌԻՃ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հարկ վճարողի հաշվառման համար՝ 06107678) տալ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր Երևան-Սևան մայրուղի 20 կմ հասցեում գտնվող 323.0 քմ մակերեսով տարածքով առևտրի օբյեկտում՝ 2025 թվականի հունվարի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ի համար (N 05-25 ՈԽԾ թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Դ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2025թ. հունվարի 17
ք.Բյուրեղավան