Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2024թվականի N 358-Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 138-րդ և 139-րդ կետերի, հիմք ընդունելով չափագրման հատակագծերն ու Անդրանիկ Ռոբերտի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.

1․ Անդրանիկ Ռոբերտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 108 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01289 հեկտար մակերեսով հողամասում վերակառուցված (ծածկագիր՝ 07-003-0020-1108, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024JX77FE) 2 (երկու) հարկանի ավտոտեխսպասարկման կայանի համար տալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն, N 06 ավարտական ակտը կցվում է):

2․Անդրանիկ Ռոբերտի Սարգսյանին՝  համայնքապետարանի 900105202163 հաշվեհամարին վճարել 20000 (քսան հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության ձևակերպման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2024թ. ապրիլի  16
ք.Բյուրեղավան