ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2024թվականի N 357-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍՈՒԴԱՐԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի N 19-Ա որոշումը, N 09042024-07-0149 սեփականության վկայականը, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոց 10 շենք 45 բնակարանի բնակիչ Սուդարիկ Լևոնի Այվազյանի լիազորած անձ Վոլոդյա Հայրապետյանի 2024 թվականի հունվարի 23-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 10/4 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության 18․1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը 35638,9 (երեսունհինգ հազար վեց հարյուր երեսունութ ամբողջ ինն տասնորդական) դրամով և դրա զբաղեցրած 0.00181 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման (ծածկագիր՝ 07-003-0031-1051) հողամասը 80396,58 (ութսուն հազար երեք հարյուր իննսունվեց ամբողջ հիսունութ հարյուրերորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Սուդարիկ Լևոնի Այվազյանին (ծնված՝ 1954 թվականի հունվարի 03-ին):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Սուդարիկ Լևոնի Այվազյանի կողմից:
4. Սուդարիկ Լևոնի Այվազյանը պարտավոր է Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 5000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման համար ծառայության վճար։
5. Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ժորայի Ղազարյանին (անձնագիր՝ AV 0661399, տրված` 2023 թվականի մարտի 03-ին 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)` կատարել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 10/4 հասցեում գտնվող 18․1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա զբաղեցրած 0.00181 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 10 շենք 45 բնակարանի բնակիչ Սուդարիկ Լևոնի Այվազյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել առուվաճառքի պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԲԱԼԱՍՅԱՆ
2024թ. ապրիլի 16
ք.Բյուրեղավան