Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 նոյեմբերի 2024թվականի N 804-Ա

ՀՐԱՀԱՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Հրահատ Եղշիբեկի Արզումանյանի դիմումը՝ որոշում եմ․

1․Հրահատ Եղշիբեկի Արզումանյանի (ծնված՝ 1960 թվականի հունվարի 05-ին) կողմից Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 48 շենքի հարևանությամբ գտնվող Բյուրեղավան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության  0․00008 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման և 0․00175 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝  2023ACVSY9) ինքնակամ կառուցված 14․4 քմ ներքին (16․7 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը համարել Բյուրեղավան համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական:

2. Ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե՝

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 48/4։

3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոց 48/4 հասցեի 0․00008 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի (ծածկագիր՝ 07-003-0025-ից) գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված`
1)ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)ավտոտնակը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) ավտոտնակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված օրինական ճանաչված ավտոտնակի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է)։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2024թ. նոյեմբերի  06
ք.Բյուրեղավան