ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2024թվականի N 481-Ա
ԱԼԵՔՍԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Ալեքսան Էդուարդի Բաղդասարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 9 այգետնակ (ծածկագիր՝ 07-051-0156-0014, սեփականության վկայական N 08092022-07-0010) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․05 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող այգետնակը կցակառույց 1 (մեկ) հարկանի այգետնակով վերակառուցելու նպատակով Ալեքսան Էդուարդի Բաղդասարյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N 38 շինարարության թույլտվությունը կցվում է):
2․Ալեքսան Էդուարդի Բաղդասարյանին՝ համայնքապետարանի 900105202247 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) դրամ` տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Դ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2024թ. մայիսի 24
ք.Բյուրեղավան