 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 մարտի 2025թվականի N 117-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Կարեն Հարությունյանի դիմումը, գրությունն ու լիազորագիրը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 3-րդ փողոց 20 և 4-րդ փողոց 2 հասցեների էլեկտրամատակարարման (միացման պատվեր՝ 115191111) նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N 58 շինարարության թույլտվությունը կցվում է):
2․«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ շինարարությունն սկսել տեղական տուրքը վճարելուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԲԱԼԱՍՅԱՆ
2025թ. մարտի 06
ք.Բյուրեղավան