Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2024թվականի N 846-Ա

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 15-Ն որոշմամբ հաստատված կարգն ու «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունները՝ որոշում եմ.

1.2024 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2025 թվականի հունվարի 16-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում սահմանված կարգով կազմակերպել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Բյուրեղավան համայնքում գտնվող 07-051-0202-0042 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրի օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):

2. Լսումներն անցկացնել 2025 թվականի հունվարի 16-ին, ժամը 17:00-ին, Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք:

3.Բյուրեղավան բնակավայրի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավար Բորիկ Դավթյանին՝
1) անցկացնել հանրային քննարկումները,
2) արդյունքների մասին ներկայացնել տեղեկություն։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2024թ. դեկտեմբերի  13
ք.Բյուրեղավան