Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2024թվականի N 355-Ա

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 138-րդ և 139-րդ կետերի, հիմք ընդունելով չափագրման հատակագծերն ու Սերգեյ Սամվելի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.

1․Սերգեյ Սամվելի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 30/70 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0048 հեկտար մակերեսով հողամասում կառուցված (ծածկագիր՝ 07-003-0037-0180, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024EVPEG4) 2 (երկու) հարկանի հասարակական շինության համար տալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն, N 05 ավարտական ակտը կցվում է):

2․Սերգեյ Սամվելի Սարգսյանին՝ համայնքապետարանի 900105202163 հաշվեհամարին վճարել 20000 (քսան հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության ձևակերպման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2024թ. ապրիլի  15
ք.Բյուրեղավան