ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 նոյեմբերի 2024թվականի N 797-Ա
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 04-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2024 թվականի նոյեմբերի 05-ի N 01/05/07631-2024 գրությունը` որոշում եմ.
1.Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2018 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 04-Ա որոշման N1 հավելվածի 2-րդ բաժնի 2.1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ծդ1»-րդ ենթակետով.
«ծդ1) անհրաժեշտության դեպքում ստուգում է համայնքային ծառայության, համայնքային հայեցողական և համայնքային վարչական պաշտոնների հավակնող անձանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի իսկությունը՝ կրթության ոլորտի պետական լիազոր մարմին պաշտոնական հարցում կատարելու միջոցով․»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԲԱԼԱՍՅԱՆ
2024թ. նոյեմբերի 06
ք.Բյուրեղավան