 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2025թվականի N 72-Ա
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի դիմումը՝ որոշում եմ.
1.Ի լրումն և ի փոփոխություն 2023 թվականի հունիսի 13-ի N 36 շինարարության թույլտվության` Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 28/89 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.61254 հեկտար մակերեսով հողամասում (կադաստրային ծածկագիր` 07-003-0025-0123, սեփականության վկայական` N 02092022-07-0117) մարզադպրոցի կառուցման նպատակով Բյուրեղավան համայնքին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (ՇԹ/742/3245-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԲԱԼԱՍՅԱՆ
2025թ. փետրվարի 18
ք.Բյուրեղավան