Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2024թվականի N 364-Ա

ԳՈՌ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՆԱՍԱՐ ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Գոռ Առաքելյանի  դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարուն թաղամասի 1-ին փողոց 110 (ծածկագիր՝ 07-051-0113-0010, սեփականության վկայական N 16102023-07-0005) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0575 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող 1 (մեկ) հարկանի կիսանկուղային հարկով այգետնակը 2 (երկու) հարկանի կիսանկուղային հարկով բնակելի տան վերակառուցման և լողավազանի կառուցման նպատակով Գոռ Առաքելյանին և Սանասար Թումասյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N 24 շինարարության թույլտվությունը կցվում է):

2․Գոռ Առաքելյանին և Սանասար Թումասյանին՝ համայնքապետարանի 900105202247 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) դրամ` տեղական տուրք շինարարության թույլտվության համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2024թ. ապրիլի  17
ք.Բյուրեղավան