ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 նոյեմբերի 2024թվականի N 801-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 79-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի և հիմք ընդունելով տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 05-ի N 16/24 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.2024 թվականի համար «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի նկատմամբ Արմինե Նորայրի Մարգարյանի (ծնված՝ 2010 թվականի դեկտեմբերի 02-ին) համար կիրառել 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝ սկսած 2024 թվականի նոյեմբերի 01-ից:
2.«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝
1) ապահովել կիրառված արտոնության կատարումը.
2) արտոնությունից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել համայնքապետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԲԱԼԱՍՅԱՆ
2024թ. նոյեմբերի 06
ք.Բյուրեղավան