Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ք. Բյուրաեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2025թվականի N 311-Ա

ՎԼԱԴԻՄԻՐ, ԱՐԹՈՒՐ, ՄԱՐԳԱՐԻՏԱ, ԳՐԻԳՈՐ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՎԱԼԵՆՏԻՆԱ ԿԱՂԻՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը, Վլադիմիր Սերգեյի Գյուլումյանի լիազորած անձ Կարինե Հրաչի Քաջազնունիի դիմումը՝ որոշում եմ.

1.Փոփոխել Վլադիմիր Սերգեյի, Արթուր Վլադիմիրի, Մարգարիտա Վլադիմիրի, Գրիգոր Վլադիմիրի Գյուլումյաններին և Վալենտինա Վիրաբի Կաղիյանին պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Երիտասարդական փողոց 28 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0034-0003) գտնվող 0.07321 հեկտար մակերեսով հողամասից 0.00224 հեկտար մակերեսով կադաստրային քարտեզում սխալմամբ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման արտացոլված հողամասի գործառնական նշանակությունը՝ դարձնելով բնակելի կառուցապատման:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

2025թ. հունիսի  13
ք.Բյուրեղավան