Բովանդակություն * | Հանձնարարվեց.
Ա. Վերդյանին՝ - Բյուրեղավան քաղաքի 5-րդ շենքի մոտ ոռոգման ջրի խողովակ անցկացնել՝ կանաչապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով, - շաբաթը 2 անգամ Ամառանոցային թաղամասի աղբամանների շրջակայքի պոլիէթիլենային տոպրակները մաքրել, - շաբաթվա ընթացքում փողոցային լուսավորության անսարք լամպերը վերադարձնել մատակարարին՝ երաշխիքային ժամկետում նորով փոխարինելու համար:
Ա. Եղիազարյանին և Մ. Հարությունյանին՝ -ներկայացնել տեղեկատվություն օգտագործվող (ինչ մշակաբույսեր են ցանվել) և չօգտագործվող հողերի մասին:
Ա. Շառյանին՝ - ուրբաթ օրվանից սկսել Բյուրեղավան քաղաքի շենքերի մուտքերի տանիքների վերանորոգման աշխատանքները:
Հ. Եղյանին, Ա. Վերդյանին և Մն. Գևորգայնին՝ - 3-օրյա ժամկետում կատարել Նուռնուսում տեղադրված շչակի միացումները էլեկտրական հոսանքին:
Հ. Եղյանին՝ - մայիսի 9-ին ծաղկեպսակներ տեղադրել համայնքի բոլոր բնակավայրերի հուշարձաններում:
Ն. Զաքարյանին՝ - մասնակցել Վանաձորում կայանալիք «Կոմիտաս» խորագրով մանկապատանեկան երաժշտական մրցույթ - փառատոնին:
Դ. Դանիելյանին՝ - 3-օրյա ժամկետում ավարտել Նոռնուսի անասնաշենքի (պահեստ) հողամասի նպատակային նշանակությունը փոխելու աշխատանքները՝ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով: |